Էբոլայի դեմ մղվող պայքարին աջակցելու նպատակով ԱՄՆ-ն զինվորականներ կուղարկի Լիբերիա
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ավելի քան հազար զինվորականներ կուղարկի Լիբերիա էբոլա համաճարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Գրում է Ria.ru-ն:
Նրա խոսքով՝ դեսանտային դիվիզիայի 700 զինվորական կժամանի Աֆրիկա արդեն հոկտեմբերի ավարտին: Եվս 700 զինվորական ինժեներային ստորաբաժանումներից կժամանի էբոլայի բուժման համար նախատեսված հաստատությունների շինարարությունը վերահսկելու և տեխնիկական փորձաքննությունն ապահովելու նպատակով:
Կիրբին հայտնել է, որ ներկայումս Լիբերիայում արդեն գրեթե 200 ամերիկացի զինվորական է գտնվում: Նա ընդգծել է, որ զինվորականներն անմիջական օգնություն չեն ցուցաբերի էբոլա վիրուսով վարակվածներին: