Ուկրաինացի ուժայինները հայտարարել են, որ մասնակցություն չեն ունեցել Դոնեցկի ռմբակոծությանը
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի ուժայինները հայտարարել են, որ մասնակցություն չեն ցուցաբերել Դոնեցկում դպրոցի և ավտոբուսի վրա իրականացված հրետանային ռմբակոծությանը, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:
«Այսօր առանձին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իբր ուկրաինացի ուժայինների կողմից հրետանային ռմբակոծություն է իրականացվել Դոնեցկում, ինչի հետևանքով քաղաքացիական ավտոբուս և դպրոց են տուժել», - այդ մասին հայտնել էր «Հակաահաբեկչական գործողության» մամլո կենտրոնը՝ պաշտոնապես հերքելով, որ այդ նյութերը չեն համապատասխանում իրականությանը:
Բժիշկների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ վիրավորների թիվը գերազանցում է 40-ը: