Ուկրաինան և Եվրահանձնաժողովը վաղը կքննարկեն ռուսական գազի արժեքը
Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկարինան և Եվրահանձնաժողովը վաղը Բրյուսելում երկկողմանի հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի համար նախատեսված ռուսական գազի արժեքի վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հնարավոր է գազի շուրջ անցկացվի Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով հերթական եռակողմ հանդիպումը: