Ուկրաինայում կրկին լրագրող է հայտնվել գերության մեջ
«Anna News» լրատվական նախագծի լրագրող Մարատ Մուսինը և նրա մի քանի գործընկերներ գերության մեջ են հայտնվել ուկրաինացի ուժայինների մոտ: Այդ մասին սոցիալական կայքերում հաղորդագրություն են տարածել նրա ընկերները: Նրանց տվյալներով՝ Մուսինը Լուգանսկ գործուղման էր մեկնել: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին անգամ նրա հետ հաջողվել է կապ հաստատել նախօրեին, երբ նա հայտնել է իր՝ գերության մեջ հայտնվելու մասին:
Նրա հետ եղել են նաև օպերատորը և վարորդը: Ներկա դրությամբ Մուսինի հեռախոսն անհասանելի է: