Դոնեցկում իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Դոնեցկի Ինքնահռչակ Ազգային Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Դոնեցկում իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Գրում է Russian.rt.com-ը:
«Կանգառում վիրավորվածներից ևս մեկն էլ է մահացել: Այսինքն ինը մարդ արդեն մահացել է կանգառում տեղի ունեցած պատահարի հետևանքով», - Պուրգինն այդ մասին հայտնել է «Россия-24»-ի եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկում իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով տուժել է հասարակական տրանսպորտի կանգառ և մեկ դպրոց:
Արդյունքում ուսումնական հաստատությունում երկու մարդ էր մահացել, սակայն բարեբախտաբար ոչ երեխաներ: