Ուկրաինայում ամբոխն աղբամանն է նետել վետերանների հիվանդանոցի գլխավոր բժշկին
Ուկրաինայի արևմուտքում գնտվող Չերնովցի քաղաքում արմատական ցուցարարները հարձակում են գործել պատերազմի վետերանների գլխավոր բժիշկ Մանոլի Միգայչուկի վրա և նրան նետել աղբամանը, ինչպես նաև ստիպել նրան հենց այնտեղ հեռացման դիմում գրել: Գրում է Russian.rt.com-ը:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր Միգայչուկի առաջին աշխատանքային օրն է եղել:
Ցուցարարներն իրենց գործողություններն «աղբային լյուստրացիա» են անվանում: