Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեխաներ են զոհվել
Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով երեխաներ են զոհվել: Այդ մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Հոմս քաղաքը գտնվում է Դամասկոսից 160 կմ դեպի հյուսիս: Գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչության հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից 10-ը՝ երեխաներ: