Մամլո ասուլիսի ընթացքում Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի ուղղությամբ տորթեր են նետել (տեսանյութ)
ԵվրոպաԱյսօր՝ հոկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Օլեգ Մախնիցկիի ուղղությամբ տորթեր են նետել: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի անձինք մուտք են գործել Կիևում գտնվող «Укринформ» ուկրաինական ազգային լրատվական գործակալության շենքի դահլիճ և նախկին գլխավոր դատախազի և «Свобода» կուսակցության անդամ Օլեգ Մախնիցկիի ուղղությամբ մի քանի տորթ նետել:
Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին: