Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտրարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանը չի սահմանափակի մուտքը համացանց և այն վերահսկողության ներքո չի պահի: Սակայն Պուտինը համոզված է , որ անհրաժեշտ է ապահովել ռուսական սեգմենտի կայունությունը և անվտանգությունը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Համապատասխան հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ՌԴ Անվտանգության խորհրդում կայացած նիստի ընթացքում, որը նվիրված է եղել տեղակատվական ոլորտում վտանգների հակազդմանը:
Ռուսական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագահը հանձնարարել է քայլեր ձեռնարկել «Рунет»-ի պաշտպանության ուղղությամբ: