Հայտնի է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը
Չորեքշաբթի, ՆԱՏՕ-ի առաջնորդ Անդերս Ֆոգ Ռասմուսենին փոխարինել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Նույն օրը, նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է իր նոր նախագծի մասին:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպեհագենում "Rasmussen Global" խորհրդատվական ընկերություն է բացել և մտադիր է ռազմավարական խորհուրդներ տալ կառավարություններին և կորպորացիաներին:
Ռասմուսենը հայտարարել է, որ մտադիր է համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերների հետ, ովքեր ամբողջ աշխարհում խորհրդատվական ընկերություններ ունեն: