Բեռլինի «Тегель» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է հայտնաբերված ռումբի պատճառով
Բեռլինի գլխավոր «Тегель» օդանավակայանը մեկ ժամով (մոսկովյան ժամանակով 14:30-15:30) դադարեցրել է թռիչքների և վայրէջքների իրականացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբի հայտնաբերման պատճառով:
70 կիլոգրամանոց գերմանական արտադրության ականը նախօրեին հայտնաբերվել է Բեռլինի Շպանդաու շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատավական գործակալության փոխանցմամբ՝ բացի այդ տարհանման աշխատանքներ են իրականացվել նաև մոտակայքում գտնվող ծերանոցում և մանկապարտեզում: