Դոնեցկի մոտ գտնվող գերեզմաններում հայտնաբերվել է 400 մարմին. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնեցկի մոտ գտնվող գերեզմաններում հայտնաբերվել է 400 մարմին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով РИА «Новости»-ին:
«Սա ակնհայտորեն ռազմական հանցագործություն է: Մենք կարծում ենք, որ արևմտյան մայրաքաղաքները ուշադրություն կդարձնեն այս փաստին»,-ասել է Լավրովը: