Պերուում փրկել են քարանձավում 12 օր անցկացրած հետազոտողին
Պերուում փրկել են քարանձավում 12 օր անցկացրած հետազոտողին: Այս մասին հայտնում է Polit.ru-ն: Փոխանցվում է, որ փրկարարներին հաջողվել էր 12 օր անց քարանձավից դուրս բերել իսպանացի հետազոտող Սեսիլիո Լոպեսին, ով ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել Պերուի Ինտի Մաչայ քարանձավում` հետազոտությունների անցկացման ժամանակ:
Լոպեսը գտնվել է 400 մետր խորության վրա եղած բացվածքում: Փրկարարական օպերացիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Լոպեսին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: