«ԻՊ»-ն ահաբեկչություններ է ծրագրում Կանադայում. Կանադայի վարչապետ
«Իսլամական պետություն» խմբավորումը ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Կանադայում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությանը:
«Առաջիկա մի քանի օրերին Կանադայի կառավարությունը կհայտարարի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում իր դերակատարության մասին»,-հայտարարել է Սթիվեն Հարփերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիան իր առաջին ավիահարվածներն էր ուղղել «ԻՊ»-ն դիրքերի ուղողությամբ: