Ճապոնիայում հրաբխի հետևանքով զոհվածների թիվն ավելանում է. հայտնաբերվել է ևս 12 դի
Ճապոնիայում Օնտակ հրաբխի ժայթքման հետևանքով հայտնաբերվել է ևս 12 դի: Պաշտոնական տվյալներով` զոհերի ընդհանուր թիվը 48-ն է: Բժիշկները դեռ չեն պարզել, թե հրաբխի ժամանակ մարդիկ ինչ մահով են մահացել: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն:
Օնտակում փրկարարներն իրենց աշխատանքը սկսել են հոկտեմբերի 1-ին: Օրվա ընթացքում փրկարարները դադարեցրել են աշխատանքը, քանի որ հրաբխի ժայթքման վտանգ է նկատվել:
Ճապոնիայում Օնտակ հրաբուխը վերջին 90 տարիների ընթացքում ամենահզորն է եղել: Այն ժայթքել է սեպտեմբերի 27-ին: Այն նետել է թունավոր ուժեղ նյութեր և տաք մոխիր: Հրաբխի ժայթքման ժամանակ լանջին եղել է 320 մարդ: 60-ը կարողացել են անհապաղ իջնել լանջից: Ոմանք կարողացել են փախչել մոտակա ճամբարներ:70 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք,ավելի վաղ Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետևանքով հայտնաբերվել էր 7 դի: