Ռուսաստանն ու Թուրքիան նոր պայմանավորվածություն են ձեռք բերել
Մոսկվայում կայացած հանդիպմանը «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը պայմանավորվածութուն են ձեռք բերել` ամեն տարի 16-19 մլրդ կուբամետր ներլցումներ կատարել «երկնագույն հոսք» գազատար:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել այս տարի առավելագույնս բեռնել գազամուղը ռուսական գազով, որը կբավարարի թուրք սպառողների կարիքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս տարի 26.6 մլրդ կուբամետր գազի փոխարեն կմատակարարվի 30 մլրդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: