Տարեցները կազմում են մեր բնակչության 17-18 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան
Այսօր տարեցների միջազգային օրն է: 19-րդ դարում 50 տարեկան կինն արդեն ծեր էր, 30 տարեկան կինը ևս տարեց էր համարվում, քանի որ 14-ից էին ամուսնանում: Բալզակն առաջինը նկատեց, որ 40 տարեկան կինը դեռ կին է, որոշների կարծիքով` կինը տարեց չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ քայլում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Հիմա տարեց հասկացությունը հարաբերական է: Ամենաերկարակյացը համարվում է Ճապոնիայի բնակչությունը: Այստեղ մարդիկ թոշակի են անցնում 70 տարեկանից: Սովորաբար թոշակը նշանակվում է, որպեսզի տարեցներն անցնեն հանգստի, իսկ երիտասարդների համար նոր աշխատատեղեր բացվեն, մինչդեռ մեր երկրում տարեցները ևս ստիպված են աշխատել կենցաղային խնդիրները լուծելու համար»,-նշեց սոցիոլոգը:
Բանախոսը նշեց, որ Հայաստանում ծեր են համարվում 65-ից բարձր տարիքի մարդիկ: Վերջիններս կազմում են բնակչության 17-18 %-ը: Նրանց 11 %-ը շարունակում է աշխատել թոշակի անցնելուց հետո:
Վարդուհի Ստեփանյան