Ավստրալիան միանում է օդային հարվածների «ԻՊ»-ի դեմ
Ավստրալիան մոտակա ժամանակահատվածում կմիանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող օդային հարվածներին: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտնել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիան օդային հարվածների է ենթարկել «ԻՊ»-ի դիրքերը: