Պարզվել է Ֆրանսիացի լրագրողին մահապատժի ենթարկած ահաբեկչի ինքնությունը
Ալժիրի իշխանությունները պարզել են ահաբեկչի ինքնությունը, ով անցած շաբաթ մահապատժի էր ենթարկել ֆրանսիացի լրագրողի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ալժիրի արդարադատության նախարարությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիացի զբոսաշրջիկին առևանգել էին սեպտեմբերի 20-ին:
Նրա մահապատժի տեսագրությունը տարածել էին նրա առևանգումից երեք օր հետո: Փոխանցվում է, որ այս ահաբեկչության ետևում կարող է կանգնած է լինել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: