Բուլղարիան Իրաքին է նվիրել 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք
Բուլղարիայի բանակը Իրաքին է նվիրել 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թեթև զենք: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ 1.8 հազար զենք արդեն ուղարկվել է, իսկ 6 մլն զինամթերքը` ճանապարհին է:
Զենք ուղարկելու իրավունքը կապված է եղել 2004 թ. հունիսի 8-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված որոշումը, որով, եթե Իրաքին անհրաժեշտ է ռազմական օգնություն, ապա այն պետք է ուղարկվի: