Ինչո՞ւ Ղազախստանը և Բելառուսը փոխեցին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը. պարզաբանում է քաղաքագետը
Վերջին շրջանում Ղազախստանի և Բելառուսի մոտեցումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցում փոխվել է: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ Բելառուսը և Ղազախստանը պարզապես փորձում էին Հայաստանի անդամակցությունն օգտագործել ՌԴ-ի հետ երկկողմանի հարաբերություններում, առավելություն ձեռք բերելու համար:
«Հայաստանի անդամակցությունից հետո Ղազախստանը ցանկանում է արագացնել Ղրղզստանի անդամակցությունը: Վերջինս հնարավորություն կնձեռի Ղազախստանին լրացուցիչ լծակներ ձեռք բերել նոր կազմակերպվող քաղաքական համակարգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը՝ բանախոսը հայտնեց այն կարծիքը, որ անդամակցությունից հրաժարվելը միայն խնդիր կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում, այլապես Հայաստանը մի շարք լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի, մինչդեռ, լուրջ խնդիրներ երկկողմանի զարգացումների դեպքում չեն սպասվում: Ըստ քաղաքագետի՝ դրանք ավելի դրական կազդեն Հայաստանի վրա, քան բացասական:
Վարդուհի Ստեփանյան