«ԻՊ»-ի զինյալներն ազատ են արձակել 70 քուրդ դպրոցականի
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ազատ են արձակել 70 քուրդ դպրոցականի, որոնց պատադ էին վերցրել Սիրիայի Հալեպ քաղաքում մայիս ամսին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ մայիսի 29 զինյալներն առևանգել էին 145 դպրոցականի, որոնք վերադառնալիս են եղել դպրոցից: Այդ օրվանից դպրոցականների մասին ոչ մի տեղեկություններ չէր ստացվել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններում են զինյալներն ազատ արձակել դպրոցականներին: