Հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ. Սերգեյ Մինասյան
Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին բազմիցս խոսվել է և թվում է, որ պայմանագրի ստորագրումը սարերի ետևում չէ և հավանական է, որ հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Թեև շատերի մոտ ինտեգրման գործընթացը շատ հարցեր է առաջացնում, այն մոտենում է ավարտին: Շատ հարցեր կստանան, ինչպես դրական, այնպես էլ բացասական լուծումներ: Թե ինչ կշահենք մենք տնտեսական առումով դեռևս պարզ չէ, մինչդեռ այն, որ մոտ 1000 միավոր ապրանքի մաքսազերծման համար բացառություն է արվելու, սա արդեն խոստումնալից է: Այստեղ միայն չի խոսվում, թե արդյոք անդամակցությունը տնտեսական առումով հարմա՞ր է, թե՞ ոչ: Պետք է դիտարկել նաև ռազմաքաղաքական և քաղաքական տեսանկյունները, որոնք այս հարցում ավելի կարևոր են»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության հարցին, քաղաքագետը նշեց, որ անդամակցությունից ԼՂՀ-ի ներկայիս տնտեսական, քաղաքական և ռազմական ֆորմատը չի տուժի:
Վարդուհի Ստեփանյան