Ալժիրի հարավում իրար են բախվել երկու ավտոբուս. զոհվել է 20 մարդ
Ալժիրի հարավում գտնվող Լագուաթ քաղաքում իրար են բախվել երկու ավտոբուս, որի հետևանքով զոհվել է 20 մարդ, իսկ 30-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Ազգային ճանապարհային անվտանգության կենտրոնի 2013 թ Ալժիրում գրանցվել է 27 հազարից ավել ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 3.7 հազար մարդ, իսկ 49 հազարը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: