Բաղդադում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 25 մարդ
Բաղդադում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 25 մարդ, իսկ ևս 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից` երկու ականապատ մեքենա պայթեցվել է շիական թաղամասի մոտակայքում, որի հետևանքով զոհվել է 20 մարդ և 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Իսկ որոշ ժամանակ անց` Բաղդադի հյուսիսում գտնվող թամասում ականանետային գնդակոծման հետանքով զոհվել է 5 մարդ, իսկ 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: