Ղրիմ վերադարձած թաթարների թիվը գնալով ավելանում է
Ղրիմի`Ռուսաստանին միանալուց հետո, թերակղզի են վերադարձել 2-3 հազար թաթար: Այս մասին հայտնել է Պետական խորհրդի փոխխոսնակ Ռեմզի Իլյասովը:
«Թաթարների նման հոսքով վերադարձը պայմանավորված է Ղրիմի Ռուսաստանին միանալու փաստով: Մենք դա զգում ենք»,-ասել է Իլյասովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ. ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների վերականգնման մասին:Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով Lenta.ru-ին:
Ղրիմ- թաթարական լեզուն հանրապետության տարածքում պետական լեզու է ճանաչվել: Հանրային ծառայություններև բաց են թաթարների համար: