ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն
ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածու Ֆլոյդ Կրիկմորը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Արտիստը, ով հայտնի էր "Creeky" կեղծանունով` կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում:
Կրիկմորը մահացել է Բիլլինգսում գտնվող իր բնակարանում: Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել: Նրա մահվան մասին հայտնել է իր որդին:
Ֆլոյդ Կրիկմորը ծնվել է 1916թ.-ի հուլիսի 14-ին Մոնտանայում: Կյանքի մեծ մասը նա ապրել է ագարակում,իսկ 1981թ.-ին նա միացել է ծաղրածուների խմբին և կրկեսում ցուցադրություններ բեմադրել:
2012թ.-ին Կրիկմորը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենատարեց ծաղրածու: