Մոսկվան բարձր է գնահատել ՌԴ-ի հետ կապված Կիմ Չեն Ինի հայտարարությունը. Լավրով
Մոսկվան բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հայտարարությունը Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների շարունակության հետ կապված: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Արդեն 10-ամյակներ է մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքներ շատ ունենք: Մենք հույս ունենք, որ ձեր այցն արդյունավետ կլինի: Հանդիպմանը կքննարկենք հարաբերություններն ամբողջությամբ. առևտրատնտեսական, քաղաքական»,-ասել է Լավրովը:
Այս մասին գրում է ТАСС-ը: