Այսօր Դոնեցկում մեկնարկեց նոր ուսումնական տարին
Դոնեցկում պաշտոնապես սկսվել է ուսումնական տարին: Այդ առիթով դպրոցներում արարողություններ են տեղի ունենում: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
Ավելի վաղ Դոնեցկի Կրթության և գիտության նախարար Իգոր Կոստենյուկը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին պաշտոնապես կսկվի ուսումնական տարին, դպրոցներից 4-ը չի կարող ընդունել աշակերտներին:
Նշվում է, որ չնայած ուսումնական տարին սկսվել է, բայց հրետանային կրակոցները դեռ չեն դադարում: Ներկա պահին հրետանային ռմբակոծության հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա: