Պուտինը «ԻՊ»-ից վտանգավոր է. Կասպարով
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է և ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Այս մասին Yahoo News-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը:
Բացի այդ, քաղաքական գործիչը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և եվրոպացի քաղաքական գործիչների:
Ըստ Կասպարովի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չափազանց ուշ է արձագանքել Պուտինի ագրեսիային Ուկրաինայի նկատմամբ, ինչ էլ որ հետագայում բերել է Ղրիմի անեքսիային: