Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕ ուժերի հերթական համատեղ վարժանքները տեղի կունենան 2015թ.-ին
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ՌՕ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Բաքվում գտնվող Թուրքիայի ՌՕ ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը հանդիպել են համատեղ զորավարժություններին մասնակցող անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕ ուժերը հերթական համատեղ վարժանքները կկայանան 2015 թվականի մարտին Թուրքիայում:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ բացի այդ քննարկվել է զորավարժությունների ժամանակ կատարված մարտական առաջադրանքները: