ՀԱԿ խմբակցությունում կրքերը թեժանում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմաբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: Ն.Փաշինյանից ու Հ.Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում է բացառապես ՀԱԿ կուսակցության անդամների շարքերից: Նրանք, ովքեր կուսակցական չեն, չպետք է խառնվեն հանրահավաքային գործերին:
Ու դա է պատճառը, որ եռյակի հավաքներին մասնակցում են Լևոն Զոուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Սակայն Մանուկյանին էլ են մեկուսացրել եռյակի հանրահավաքներից»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: