Ի՞նչ նպատակով է Պուտինը ժամանել Ղազախստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստանի Ատիրաու քաղաք, որտեղ կմասնակցի Ղազախստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության համաժողովին, ինչպես նաև երկկողմանի բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված է ածխաջրածնային ոլորտում նորարարություններին:
Հանդիպման արդյունքում երկկողմանի փաստաթղթեր կստորագրվեն: