ԱՄՆ-ն հրաժարվել է Սաակաշվիլուն վիզա տրամադրել
ԱՄՆ-ն հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլուն աշխատանքային վիզա տրամադրել: Այս մասին հայտնում է «Алиа» թերթը՝ հղում անելով Թբիլիսում գտնվող Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակին:
«Այս տեղեկության ճշմարիտ լինելը դեռ պարզվում է, սակայն այն, որ ամերիկայի քաղաքական վերնախավը հիասթափված է Սաակաշվիլուց դա պարզ է: Նա նույնիսկ զրկվել է Սպիտակ տան աջակցությունից»,-հայտնում է աղբյուրը:
Բացի այդ, թերթը նշում է, որ եթե Սաակաշվիլին ԱՄՆ-ից չստանա աշխատանքային վիզա, ապա հետագայում նա կարող է հույս չունենալ, որ այդ երկրից կկարողանա ապաստան խնդրել: