Ի՞նչ է քննարկվել Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ
Սեպտեմբերի 29-ին Աստրախանում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ ուրախ է երկու երկրների միջև դինամիկ հարաբերությունների զարգացման համար:
«Համաշխարհային, ինչպես նաև ռուսաստանյան տնտեսության մեջ առկա որոշ խնդիրների՝ առաջընթացին զուգընթաց կա նաև աճ տնտեսական համագործակցության մեջ: Աճում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը: Այնպես որ, մենք միշտ ուրախ ենք հանդիպման մի շարք հարցերի քննարկամն համար»,-հայտարարել է Պուտինը:
Իր հերթին Ալիևը հայտարարել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչ: Առաջին հերթին, կցանկանայի շնորհավորել Ձեզ, գագաթաժողովի հաջող անցկացման կապակցությամբ: Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա ես ուրախ եմ, որ մշտական շփման մեջ ենք գտնվում: Մենք հանդիպել էինք նախորդ ամիս, և ահա հանդիպեցինք այսօր: Դա ցույց է տալիս մեր հարաբերությունների բարձր մակարդակը»: