Եվրասիական տնտեսական միությունը կամրապնդի Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքերը
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես օրերս նշել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրից դատելով՝ այդ գործընթացը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին, քանի որ 2015-2025թթ.-ի ընթացքում վերամշակման համար շաքարի հումքն ազատվում է մաքսատուրքերից:
Իսկ Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ Շուգրը» ինչպես հայտնի է, ներմուծում է վերամշակման ենթակա շաքարավազ, որն արտադրական վերջին ցիկլով անցնելուց հետո վաճառվում է:
Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված: Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, (դա կազմում է 60 - 65 դոլար՝ 1 տոննայի համար):
Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Սովորական շաքարավազի ներմուծման համար արտոնություններ նախատեսված չեն: Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանկանա, իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերը կամրապնդվեն»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: