Գործարար Խաչիկը ծեծեց ու չպատժվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանն անպարտելի է: Վերջինս ամիսներ առաջ «Արաքս» թռչնաֆաբրիկայում իր թիկնազորի պետի հետ մարդ էր ծեծել և մնաց անպատիժ:
«Ժողովուրդ»-ն այս տարվա ապրիլի 1-ի համարում գրել էր, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ էր ընկել: Իր սեփական գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և գործարանի սառնարանի մասնագետ, 38-ամյա Վյաչեսլավի խոսակցությունը չէր ստացվել:
Եվ որպես «իսկական շեֆ», Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց թռչնաֆաբրիկայի տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին:
Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, փորձել էինք պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: Սակայն նա դեռ ամիսներ առաջ հերքել էր լուրը՝ ասելով, թե Խաչատրյանի թիկնազորի պետը Հունանն է, բայց իրենց մոտ նման ծեծի դեպք չի եղել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: