ՀՀԿ-ն պատկառելի զանգված կուղարկի «եռյակի» հանրահավաքին
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ բուհերի ուսխորհուրդներում պտտվող խոսակցությունների՝ «եռյակի»՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին բավականին պատկառելի զանգված է մտադիր ուղարկել ՀՀԿ-ն, դրանով ապահովելով բուն հանրահավաքի փաստացի՝ անցանկալի հունով ընթանալու բոլոր ռիսկերի չեզոքացումը:
Ի դեպ, հետաքրքրական է, որ հրապարակավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ցանկություն հայտնել, որ հանրահավաքը լինի հնարավորինս մարդաշատ, որպեսզի մարդիկ սեփական ականջներով լսեն «եռյակի»՝ որևէ էական բան չպարունակող ասելիքը, ոչ թե դրա մասին տեղեկանան միջնորդավորված՝ ԶԼՄ-ներից»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: