ՀՀԿ-ն քայլեր է ձեռնարկում՝ իրեն ուժեղացնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրերին զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»:
Քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ցանկանում է բոլոր հանձնաժողովներում ապահովել համապատասխան թվով ձայներ, որպեսզի այնտեղ էլ քվեարկությունների ժամանակ խնդիրներ չունենան»,-գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀԿ-ն զբաղված է ԱԺ տնտեսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները և էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն «ուժեղացնելու» գործով:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: