Նյու Յորքում արջը սպանել է զբոսաշրջիկի
Նյու Յորքից 65 կմ դեպի հյուսիս- արևմուտք հեռավորության վրա գտնվող Ապշավա անտառում արջը սպանել է 22-ամյա զբոսաշրջիկին:Այս մասին գրում է Associated Press-ը:
Արջը հարձակվել է զբոսաշրջիկներից 5-ի վրա,ովքեր դուրս են եկել Վեստ Միլֆորդ գյուղի ճանապարհին:
«Երբ արջը մոտեցել է զբոսաշրջիկները սկսել են փախչել այս ու այն կողմ: Նրանցից 4-ը կարողացել են փախչել,իսկ նրանցից մեկին չի հաջողվել փախչել», - ասված է հաղորդագրության մեջ: