Դոնեցկի և Կիևի իշխանությունները կփոխանակեն գերիներ «60-60» հարաբերությամբ
Դոնեցկի հանրապետության և Կիևի իշխանությունները համաձայնության են եկել «60-60» հարաբերությամբ փոխանակել գերիներին: Գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով գերիների հարցերով զբաղվող կազմակերպությանը:
«Առայժմ վաղ է խոսել այդ մասին,բայց մենք ծրագրում ենք,որ գերիների փոխանակումը կլինի «60-60» հարաբերությամբ»- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել,որ սեպտեմբերի 24-ին գերիների փոխանակում է լինելու: