Կիևի և Դոնեցկի միջև գերիների հերթական փոխանակումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին
Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Կիևի և Դոնեցկի միջև գերիների հերթական փոխանակումը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ին`հղում անելով Դոնեցկի ռազմագերիների հանձնաժողովի ղեկավար Դարյա Մորոզովային:
«Ցուցակներն այս պահին համաձայնեցվում են»,-ասել է Մորոզովան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել գերիների փոխանակում, որի ժամանակ կողմերը փոխանակել են 28-28 սկզբունքով:Այս մասին գրում է Gazeta.ru-ն: