Ուկրաինայի արևելքում անվտանգության գոտին 5 սեկտորների կբաժանվի
Ուկրաինայի արևելքում անվտանգության գոտին հինգ սեկտորի կբաժանվի, իսկ դրանց կհետևեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության 350 աշխատակից: Գրում է Russian.rt.com-ը:
Լուգանսկում և Դոնեցկում կաշխատեն 90-100 դիտորդ, իսկ Կրամատորսկում, Մարիուպոլում և Անտրացիտեում՝ ԵԱՀԿ 50 ներկայացուցիչ:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը: