Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել G 20-ի գագաթաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել G 20-ի գագաթաժողովին: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սեպտեմբերի 21-ին Ավստրալիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ G 20-ի երկրների կարծիքները Պուտինի` գագաթաժողովին մասնակցելու առիթով տարբեր են եղել:
Հիշեցնենք, որ G 20-ի գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերին, Բրիսբենում: Այս ասին գրում է Lenta.ru-ն: