Ռուսաստանում 4,3մլն. անօրինական ներգաղթյալ է գտնվում. ՌԴ ԴՄԾ
Ռուսաստանի Դաշնության տարածքում 4,3 մլն. անօրինական ներգաղթյալ է ապրում և աշխատում: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն: Գրում է Newsland.ru-ն:
Նրա խոսքով՝ տարվա սկզբից ավելի քան 13,5 մլն. օտարերկրացի ժամանել է Ռուսաստան, իսկ ներկայումս երկրում 11,8 մլն. մարդ է բնակվում: Նրանք ժամանում են ոչ միայն աշխատելու, այլ նաև սովորելու նպատակով, ինչպես նաև որպես հյուր և զբոսաշրջիկ:
«Որպես կանոն անօրինական ներգաղթյալների ցուցակում հայտնվում են ԱՊՀ երկրներից ժամանած քաղաքացիները, որոնք խախտում են 90 օրից ոչ ավել ՌԴ տարածքում գտնվելու օրենքը: Ներկայումս նման քաղաքացիների թիվը գերազանցում է 4,3 միլիոնը», - ասվել է հայտարարության մեջ: