Դևիդ Քեմերոնը մտադիր է իրականացնել Շոտլանդիային տված խոստումները
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդի և այլ քաղաքական գործիչների կողմից հնչեցրած մեղադրանքներից հետո այն մասին, որ խաբեությամբ հաջողվեց Շոտլանդիային համոզել հրաժարվել անկախության գաղափարից Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մամլո ծառայության կողմից տարածած հայտարարության համաձայն՝ Շոտլանդիան առանց պայմանների և պատճառաբանությունների մեծ ինքնավարություն կստանա: Գրում է Newsland.ru-ն:
Սելմոնդը մեղադրանքներ հնչեցրեց Շոտլանդիայի հանրաքվեին հաջորդած Քեմերոնի այն հայտարարությունից հետո, որ Շոտլանդիային նոր լիազորություններ կտրվեն և որոնք կիրականացվեն՝ Բրիտանիայի սահմանադրությունում փոփոխությունների մտցնելով: