«Ռեալինը» կարող է անվանափոխվել «Աբու Դաբի Սանտիագո Բեռնաբեու»
Մինչ անգլիական «Արսենալի» նոր մարզադաշտն արդեն իսկ թարգմանաբար կոչվում է «Էմիրություններ», իսպանական «Ռեալինը» կարող է անվանափոխվել «Աբու Դաբի Սանտիագո Բեռնաբեու»:
Մի կողմ թողնենք այն, որ արքայական ակումբի առասպելական ֆուտբոլիստ Սանտյագո Բեռնաբեուն գերեզմանում հավանաբար շուռ կգա՝ իմանալով, որ իր անունից առաջ ավելացվել է չափազանց խոսուն «եղնիկի հայր» տիտղոսը (հենց այդպես է բառացիորեն թարգմանվում արաբերենից Աբու Դաբին) և որ նրա ծնողները իրենց որդուն անվանակոչելով Սուրբ Հակոբոս (իսպաներեն արտասանությամբ՝ Սանտիագո) առաքյալի անունով, երբեք չէին կարող պատկերացնել, որ Ռեկոնկիստայից հինգ դար հետո էլ քրիստոնեական սրբի անունից առաջ հենց Իսպանիայում կարող է հայտնվել Աբու մակդիրը, բայց փաստը, որ նավթային դոլարներով հղփացած, սակայն քայլելիս ամորձիները պարբերաբար քորելու սովորությունը միևնույն է պահպանող մի քանի արաբ շեյխեր բացառապես փողի ուժով կարող են ծաղրել նաև եվրոպական ֆուտբոլը՝ երկիր առ երկիր, տխրեցուցիչ է:
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք: