Կիևը ճանաչել է ԴԺՀ-ի անկախությունը՝ հատուկ կարգավիճակ տրամադրելով. Ալեքսանդր Զախարչենկո
ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն «Русская служба новостей» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին երեք տարով հատուկ կարգավիճակ ընձեռելու Պյոտր Պորոշենկոյի առաջարկն ըստ էության նշանակում է պաշտոնական Կիևի կողմից հանրապետությունների անկախության ճանաչում: Գրում է Newsland.ru-ն:
«Դա Կիևի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների փաստացի ճանաչում է նշանակում: Կիևը սկսում է ճանաչել մեր անկախությունը: Ուկրաինան գիտակցում է, որ տվյալ տարածքում իր օրենքները չեն գործում, իսկ դա փաստացի ճանաչում է նշանակում, որ գործում են մեր օրենքները: Իսկ մեր խնդիրն է ազգային հանրապետությունների ուղղահայաց իշխանություն կառուցել», -ասել է Ալեքսանդր Զախարչենկոն: