Եվրոպան պատասխան կտա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համար. Մեդվեդև
Եվրոպան ստիպված կլինի պատասխան տալ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Փոխանցվում է, որ ռուսական հեռուսատաալիքներից մեկին տված հարցազրույցում Մեդվեդևն ընդգծել է, որ պատժամիջոցները մի օր կավարտվեն, սական ՌԴ-ի եվրոպացի գործընկերները, որոնք հեռացել էին ռուսական շուկայից, դժվար թե կարողանան կրկին վերադառնալ, քանի որ նրանց տեղն արդեն զբաղված կլինի ռուսական կամ էլ օտարերկրյա արտադրողներով:
Բացի այդ, Մեդվեդևը հավաստիացրել է Ասիայցի և Լատինական Ամերիկայի ձեռնարկատերերին, որ նրանք կարող են զբաղեցնել նրանց տեղերը: