Սեպտեմբերի 22-ն առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 22-ը առանց ավտոմեքենայի(World Day Without Car), համաշխարհային օրն է: Ավտոմեքենաների մեծ թիվը վաղուց առանձին քաղաքների խնդիր չէ, այն արդեն տարիներ շարունակ դուրս է եկել նեղ շրջանակից՝ դառնալով գլոբալ: Չնայած նրան, որ մասնագետները պարբերաբար խոսում են ավտոմեքենաներից արտազատվող վնասակար նյութերի, մարդու առողջությանը դրանց վնաս հասցնելու մասին, միևնույն է, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ավտոմեքենաների արտադրության ծավալները ավելանում են: Ամենաշատ գովազդվող ապրանքների թվում առաջնային տեղերն են զբաղեցնում ավտոմեքենաները: Առանց ավտոմեքենայի համաշխարհային օր նշելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում 1997 թվականին:
Մեկ տարի անց այն տարածվեց Ֆրանսիայում, որին հետևեցին բազմաթիվ երկրներ: Բազմաթիվ խոշոր քաղաքներում թեմատիկ միջոցառումներից բացի, այդ օրը շատերը հրաժարվում են ավտոմեքենաներից՝ օգտվելով տրամվայից, տրոլեյբուսից, մետրոյից: Այդ օրը ոչ պակաս քարոզվում է հեծանվով երթևեկությունը: Հայաստանում նույնպես հեծանվով երթևեկությունը քիչ-քիչ իր տեղն է գտնում:
Թեպետ հեծանվով երթևեկելու համար առանձին հատկացված երթուղիներ չկան, այնուամենայնիվ, մասնագետները վկայում են, որ նախորդ տարիների համեմատ Երևանում հեծանվով երթևեկող անձանց թիվն ավելանում է: Շատերը նախընտրում են աշխատանքի կամ ուսումնական հաստատություն հասնել հեծանվով: Ի դեպ, քաղաքի տարբեր մասերում արդեն նկատվում է, որ հեծանիվները կայանելու համար առանձին տեղեր են հատկացված:
Նարեկ Կիրակոսյան. ֆեյսբուք: